«Երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ դու ամեն ինչ կարող ես և ամենաուժեղն ես». Յուլյա Ֆինկը՝ երեխաների խնամքի, անունների ընտրության և ամենադժվարը հաղթահարելու մասին

20:00 Ապրիլ 14 2019
*
Ժամանց
«Երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ դու ամեն ինչ կարող ես և ամենաուժեղն ես». Յուլյա Ֆինկը՝ երեխաների խնամքի, անունների ընտրության և ամենադժվարը հաղթահարելու մասին

2018 թվականի դեկտեմբերի 19. մի ամսաթիվ, որն անբացատրելի ու անսահման երջանիկ ու իրադարձային էր հաղորդավար Արտյոմ Կարապետյանի և դերասանուհի Յուլյա Ֆինկի համար: Ամուսինները 9 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո ունեցան զույգ որդի, որոնց անվանեցին Մուշեղ և Լեո: Կյանքի այս կարևոր ու ամենաերջանիկ փուլից հետո դեռ երկար ժամանակ իր զգացողությունների և առօրյայում գրանցված փոփոխությունների, բալիկների խնամքի ու առաջ եկած դժվարությունների մասին դերասանուհին դեռևս գերադասում էր լռել, փոխարենը՝ հանգստանալ, վայելել երկար սպասված այդ երջանկությունն ու ամբողջովին նվիրվել 2 հրեշտակներին: Եվ արդեն դերասանուհին իր նոր կյաքին ադապտանալուց և փոփոխություններին վարժվելուց հետո ShowBiz.am-ին պատմեց բալիկների, անունների ընտրության, նրանց բնավորությունների, նմանությունների և առօրյայում իրեն հանդիպող դժվարությունների մասին:

«Մինչև մայր դառնալը շատ պատկերացումներ ունեի մայրության ու երեխաների մասին, բայց դրանք դեռ զգալ էր պետք. մի անբացատրելի զգացղողություն էր: Մինչ նրանց ունենալը երևի թե ավելի շատ վախեր ունեի, սակայն հետո հասկացա, որ բնությունը հոգ է տանում ամեն բանի մասին: Երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ դու ամեն ինչ կարող ես և ամենաուժեղն ես», -մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ անկեղծացավ դերասնաուհին:

Երկար սպասված 2 հրեշտակների ծնունդից հետո ամուսինները որդիներից մեկին անվանեցին Մուշեղ, իսկ մյուսին Լեո. «Մեր մի որդու համար ընտրեցինք Մուշեղ անունը, քանի որ Արտյոմի հայրիկի անունն էր, իսկ Լեո անվան ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց. պարզապես իրեն գիրկս առնելուց հետո նայեցի աչքերին և հասկացա, որ ինքը Լեոն է. այդպես էլ եղավ անունների ընտրությունը»:

Երեխաների ծնունդից հետո, բնականաբար, շատ բան է փոխվել ամուսինների կյանքում: Նույնիսկ իր լուսանակարներից մեկը Յուլյան մակագրել էր, որ առաջ ժամանակն էր պատկանում իրենց, իսկ հիմա՝  իրենք  են ենթարկվում ժամանակին:

Դերասանուհին իրեն նվիրել է երեխաների խնամքին, ամբողջովին տրվել է նրանց և այս շրջանում դադարեցրել աշխատանքային գործունեությունը: Նա խոստովանում է, որ ամենաբարդն իր համար անքնությունը հաղթահարելն է եղել. «Դա ամենադաժանն է. բոլոր մայրիկները կհասկանա  ինձ, վստահ եմ»:

Չնայած կյանքում տեղի ունեցած փոփոխություններին և անքնությանը՝ Յուլյային ամեն հարցով աջակից է և օգնում է ամուսինը և շատ հաճախ նաև դերասանուհու մայրիկը. «Ամուսնինս երեխաների խնամքի հարցում ինձ շատ է օգնում. շնորհակալ եմ նրան: Շնորհակալ եմ նաև իմ մայրիկին, ով նույնպես առաջին իսկ հնարավորության դեպքում գալիս և օգնում է ինձ», ասում է դերասանուհին և հավելում, որ իր ու Արտյոմի ամենասիրելի ու երջանիկ գործերից մեկը երեխաներին լողացնելն ու զբոսանքի տանելն է:

Դերասնաուհին նաև մի փոքր պատմեց Մուշեղի ու Լեոյի մասին, թե ինչպիսի երեխաներ են և արդյո՞ք շատ են չարչարում ծնողներին. «Բավականին խելոք են երեխաներս և մեկը մյուսից տարբեր. Նրանք այս փոքր տարիքում արդեն իսկ բնավորութւյան հստակ ընդգծված գծեր ունեն: Լեոն արտաքինով ինձ է նման,սակայն բնավորությամբ Արտյոմին, իսկ Մուշեղը արտաքինով Արտյոմն է, բայց բնավորությամբ ինձ նման»:

Զրույցի վերջում դերասանուհին ցանկացավ իր բարի խոսքն ու ցանկությունը հղել բոլոր մայրիկներին, քանզի նա արդեն իսկ շատ լավ է հասկանում նրանց ու պատկերացնում նրանց առօրյան. «Բոլոր մայրերին քաջ առողջություն եմ մաղթում: Թող միշտ շրջապատված լինեն ջերմությամբ ու սիրով. վստահ եմ, որ դրանից առավել ոչինչ իրենց հարկավոր չէ»:

 

Աղբյուրը՝ showbiz.am

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test