Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդը խոպանից վերադառնալով՝ «անջնջելի այլանդակել» է կնոջ դեմքը

12:51 Հուլիս 09 2019
*
Հասարակություն
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդը խոպանից վերադառնալով՝ «անջնջելի այլանդակել» է կնոջ դեմքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է 1965 թվականին ծնված Ս.Ն.-ի գործի դատական քննությունը:

53-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը ամբաստանյալի կինն է:

Դատարանը հաստատված է համարել հետևյալը:

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ս. Ն.-ն ամուսնացել է 1990 թվականին: Կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել, որոնք արդեն չափահաս են ու ապրում են ծնողներից առանձին:

Համատեղ կյանքի սկզբնական շրջանում Ս.Ն.-ն կնոջ հետ հաշտ է ապրել: Բայց երբ նա 2009 թվականին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կնոջ հետ նրա հարաբերությունները լարվել են:

2016 թվականին Ս.Ն.-ն վերադարձել է Հայաստան, նորից բնակություն է հաստատել իր հայրական տանը: Նույն տանն էր ապրում նաև նրա կինը:

Ամուսինների հարաբերությունները շարունակել են լարված մնալ, նրանք բանավոր պայմանավորվել են, որ ապրելու են առանձին, վարելու են առանձին տնտեսություններ:

Այսպիսով՝ Ս.Ն.-ն կնոջից պաշտոնապես չի ամուսնալուծվել, բայց նա ու կինը, ապրելով Ս. Ն.-ի հայրական տանը՝ նույն հարկի տակ, վարել են առանձին տնտեսություններ:

Դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ Ս. Ն.-ն դիմել է կնոջ հորը ու մեկ շաբաթ ժամանակ է տվել, որ կինը հավաքի իրերն ու հեռանա հոր տուն: Սակայն կինը չի հեռացել:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Ս. Ն.-ի կինը արթնացել է սովորականի նման, մտել է խորդանոց, որ «գոմի շորերը» հագնի, գնա անասնագոմ՝ անասուններին խնամելու:

Այդ ընթացքում Ս.Ն.-ն մոտեցել է խորդանոցի դռանը, բացել է այն ու, հենց որ կինը շրջվել է, ամուսինը բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև Ս.Ն.-ն մազերից քաշել, կնոջը գցել է գետնին, բռունցքով 4-5 անգամ հարվածել է կնոջ դեմքին, որից հետո հատակից վերցրել է դանակը ու սկսել է դրա շեղբով վնասել կնոջ դեմքը…

Արդյունքում՝ Ս. Ն.-ն կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել, որն արտահայտվել է «կնոջ դեմքի անջնջելի այլանդակմամբ»…

Ս.Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել, որ Ս.Ն.-ի խնամքին է… չաշխատող կինը, ում առողջությանը՝ «դեմքի անջնջելի այլանդակմամբ», ծանր վնաս է հասցրել տղամարդը:

Դատարանը հաշվի է առել նաև, որ տուժող կինը չի բողոքել, քաղհայցի պահանջ չի ներկայացրել, իսկ Ս.Ն.-ն բնութագրվել է դրական…

Ս.Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

1in.am

Հարակից նյութեր

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Հասարակություն
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հասարակություն
17:12 Ապրիլ 24 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հասարակություն
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Հասարակություն
16:36 Ապրիլ 24 2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test