Հայրենիքի պաշտպանության համար զոհվել է ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանը. ԵՊԲՀ

12:07 Նոյեմբեր 19 2020
*
Հասարակություն
Հայրենիքի պաշտպանության համար զոհվել է ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանը. ԵՊԲՀ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են.

««Բժիշկ Հարութը»,- այսպես է հանրությունը բնորոշում Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարելիս նահատակված ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանին:

«Իմ հերոս Հարութը լավ ամուսին, հայր, որդի, եղբայր ու ընկեր է եղել ու կա։ Իսկ վերջին տարիներին դրան գումարվեց նաև լավ մասնագետ՝ ռազմական բժիշկ լինելը։ Իր գործի նվիրյալ էր, սիրում էր և՛ բժշկությունը, և՛ իր հայրենիքը։ Սերն ու նվիրվածությունը հայրենիքին իր մեջ սերմանվել է դեռևս դպրոցական տարիներից, մենք նույն դասարանում ենք սովորել»,- պատմում է կինը՝ Արմինե Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ամուսինը հայրենիքի քաղցրությունը զգում էր մարմնի ամեն մի բջիջով։ Հավանաբար հենց այդ էր պատճառը, որ ընտրեց ռազմական բժիշկի մասնագիտությունը։

Ռազմական բժշկի սիրելի կերպարը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն էր։

«Անգիր գիտեր Մոնթեի մասին բոլոր փաստավավերագրական ֆիլմերը։ Երեք տարի գործուղված ենք եղել Հադրութ։ Այդ երեք տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել էր բազում կյանքեր փրկել։ Նույնիսկ դրանք հավաստող պատվոգրեր ունի։ Այս չարաբաստիկ պատերազմից առաջ արդեն ընդունվել էր օրդինատուրա։ Բայց, ցավոք, ընդամենը մեկ շաբաթ հասցրեց մասնակցել դասերին։ Երբ իմացավ պատերազմ է, անմիջապես դաշտային պայուսակը պատրաստեց։ Ժամ առաջ ուզում էր իր հասնել զինվորներին։ Ասաց՝ ես իմ գործը լավ գիտեմ, պետք է շուտ գնամ։ Երեք օր հետո նրան թույլատրեցին մեկնել առաջնագիծ»,- նշում է Արմինե Եղիազարյանը։

Ռազմական բժիշկ, ճառագայթաբան Արա Գոքորյանը՝ խոսելով գործընկերոջ մասին, նշում է, որ ռազմական բժիշկների շրջանում չգրված օրենք կա՝ բոլորն ընկեր են անկախ նրանից ճանաչում են միմյանց, թե ոչ: Նրա բնորոշմամբ՝ Հարութ Չոբանյանն իրական ռազմական բժշկի կեցվածք ուներ:

Հոկտեմբերի 1-ին 27-ամյա ռազմական բժիշկն արդեն իր սիրելի զինվորների ու ընկերների կողքին էր։ Հարյուրավոր կյանքեր էր հասցրել փրկել, մինչև այժմ էլ կինը զանգեր ու շնորհակալության խոսքեր է ստանում այդ զինվորներից ու սպաներից։

Դեպքի օրն էլ իմացել է սպասվող շրջափակման ու վտանգի մասին։ Բայց չի շտապել դուրս գալ։ Բոլորին ուղարկել է, ինքը մնացել է վերջում։ Հետո ահազանգ է ստացել վիրավորի մասին ու շտապել իր մասնագիտական պարտքը կատարելու։ Բայց այդ մի կյանքը չհասցրեց փրկել… անմահացավ։

Բժիշկ Հարութի ռազմական համազգեստով նկարը, որը լայն տարարծում է ստացել համացանցում, Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի պատին է: Հարութ Չոբանյանը  դպրոցի գերազանց առաջադիմությամբ սովորող շրջանավարտներից էր: Նախաձեռնությունը դպրոցինն ու ընկերներինն է, նկարի հեղինակը՝ Արսեն Պետրոսյանը»:

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test