Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է

20:45 Մարտ 28 2024
*
Նորություններ
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ:

2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:

Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:

Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։

Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հարակից նյութեր

Դիետոլոգը հայտնել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտների մասին
Նորություններ
20:49 Ապրիլ 16 2024
Սննդաբան Մարգարիտա Կորոլևան զեկուցել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտների մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ գարնանը … ...
Նշվել են դիաբետիկների համար ճաշատեսակներ, որոնք օգնում են վերահսկել արյան շաքարի մակարդակը
Նորություններ
21:17 Ապրիլ 14 2024
Առողջ բաղադրատոմսերի գրքի հեղինակ Քեթի Կալդեսին նշել է դիաբետիկների համար նախատեսված ճաշատեսակներ՝ արյան շաքարի մակարդակը վերահսկելու համար, ինչը նպաստել է … ...
Բժիշկը մատնանշել է ինսուլտի և սրտի կաթվածի ախտանիշների տարբերությունը
Նորություններ
03:10 Մարտ 27 2024
Սրտի կաթվածի և ինսուլտի առաջին նշանները զգալիորեն տարբերվում են միմյանցից, սակայն երկու պաթոլոգիաներն էլ անհապաղ բժշկական ուշադրություն են պահանջում, զգուշացրել … ...
Բժիշկը հիպերտոնիկ հիվանդների համար իդեալական մթերք է նշել
Նորություններ
02:51 Մարտ 27 2024
Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024

Test