Ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում, չեմ պատկերացրել, որ նման բան ա եղել. մահմեդականություն ընդունած երեխայի մոր պարզաբանումը SHANTNEWS-ին

12:07 Մայիս 15 2019
*
Հասարակություն

Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, ով թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Արթուրի և նրա մոր հետ, ովքեր պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել:

«Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն է, ձեռքը կպաչես»,- պատմեց Արթուրը:

Մայրը, նրան ընդհատելով, պարզաբանեց.

«Էդ մարդու ծնունդը (թուրք հոգևորականի), էդ էլ չեմ իմացել, հիմա է ասում»:

«Ասեց՝ մենք քո մամայի հետ խոսել ենք, ասեց՝ ես ինչ ասեմ, իմ հետևից կասես, էդքան: Ու ասեցի, պրծա»,- ասաց Արթուրը:

Տղայի մայրը պատմեց.

«Ես նույնիսկ տանը չեմ եղել, որ հեռուստացույցով դիտեմ իմ երեխային: Ես դրսում եմ, ինձ զանգ է եկել, մի աղջիկ է զանգել, ասել է՝ Արթուրի մա՞յրն եք, ասել եմ՝ այո: Ես առևտուր էի անում էդ ժամանակ, այնտեղ, թե ինչ էին խոսում, ես մենակ «այո», «այո» էի ասում: Չեմ պատկերացրել, որ նման բան ա եղել, ես չեմ պատկերացրել, որ ինքը բեմին է կանգնելու, նման արտահայտություն է լինելու: Եթե իմանայի՝ նման բան է լինելու, ինքս էլ կգնայի, կլսեի, ինձ ոչ ոք գումար չի առաջարկել: Ես Արթուրին ասացի՝ քեզ փող առաջարկե՞լ են, ասեց՝ չէ, մամա: Ես խոսել եմ Գարո Փայլանի հետ, ասաց՝ այդ հարցը բարձրացրել է, ես որ ասեմ՝ բողոքել, բան, չեմ ուզել: Ես 12 տարի է՝ այստեղ եմ, աշխատում եմ խանութում, իմ երեխային փոքրուց պահել, մեծացրել եմ»:

Նա ասաց, որ երեխայի հետ նման կերպ վարվելու իրավունք չունեին՝ անկախ երեխայի ազգությունից ու կրոնական պատկանելությունից:

 

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test