Սոսկալի վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ

13:45 Հունիս 30 2019
*
Հասարակություն
Սոսկալի վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) և «Volkswagen Golf 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Դ.Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղևորներ՝ Ն. Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) և Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Volkswagen Golf5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Վ.Վ.-ին (1995 թ.) և 2 ուղևորների (ինքնությունը չի հաջողվել պարզել) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ը նշում է, որ վարորդներից Հ. Հայրապետյանն աշխատում է «Մեղրաձոր-Գոլդ«» ՍՊԸ-ի տնօրեն, ով ՌԴ-ից Հայաստան վերադարձած թոռնիկներին դիմավորելուց հետո օդանավակայանից վերադառնում էր Հրազդան։

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test