ARENA-բլից. «Չէի ուզի հետ բերել այն ժամանակները, երբ երգում էի «Հայերը» խմբում». Նելլի

10:06 Փետրվար 20 2018
*
Մշակույթ
ARENA-բլից. «Չէի ուզի հետ բերել այն ժամանակները, երբ երգում էի «Հայերը» խմբում». Նելլի

ArenaNews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ ընթերցողի համար պարզելով, թե օրինակ՝ քանի սանտիմետր պետք է լինի 2 աղջիկների մոր, ֆուտբոլիստի կնոջ շրջազգեստը, ինչն է առօրյայում անիմաստ ժամանակ խլում կամ թե ի՞նչ երգել լողանալիս:

Այս անգամ բլիցել է երգչուհի Նելլի Սաֆարյանը:

-Եվ այսպես Նելլի, սկսեցինք,

Ի՞նչ է ցույց տալիս Ձեր տան հեռուստացույցը, բացի ֆուտբոլից:

Բացի չկա՝ մեր հեռուստացույցի համար կա մի տարբերակ ՝ ֆուտբոլ:

-3 բառ, որ նկարագրում են հայկական շոուբիզնեսը:

Հարսանիք, կնունք, ատամհատիկ:

-Ձեր կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:

Շատ են այդ դրվագները, բայց կառանձնացնեմ այն պահը, երբ մեր առաջնեկը ծնվում էր Լեհաստանում, ծննդաբերության ժամանակ ամուսինս ինձ շատ ակտիվ օգնում էր: Ես լեհերեն չէի հասկանում, իսկ ինքը գիտեր ու շատ արագ թարգմանում էր ծննդաբերության բոլոր հրահանգները:

Արտահայտություն, որը կուզեիք հանել Ձեր բառապաշարից:

Երբ մի բան կամ որևէ մեկն ինձ շատ է դուր գալիս, ասում եմ՝ «գազանա» ու հետո հասկանում եմ, որ շատ կոպիտ է հնչում, երևի հենց դա կուզեի հանել:

Լա՞վ մամա է Նելլին:

Կարծում եմ՝ այո, համենայն դեպս ձգտում եմ դրան:

Նշեք ֆուտբոլիստի կին լինելու 10 առավելություններից 2-ը:

Ֆուտբոլիստի հետ ապրելն ամբողջությամբ առավելություն է, այն էլ իմ ամուսնու պարագայում, բայց շատ կարևոր հատկություններ են ինձ համար՝ կարգ ու կանոնի ճիշտ զգացողությունն ու առողջ ապրելակերպը:

-Ե՞րբ եք վերջին անգամ երթուղայինից օգտել:

Շատ տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի:

Լողանալիս ի՞նչ եք երգում:

Այն երգերը, որոնք ականջիս նստած են այդ ժամանակահատվածում:

Քանի՞ սանտիմետր պետք է լինի 2 աղջիկների մոր, ֆուտբոլիստի կնոջ շրջազգեստը:

Այնքան, որքան սազում է ֆուտբոլիստի կնոջը, իսկ եթե ավելի պարզ՝ չափեր ու քառակուսիներ մեր ամուսնության մեջ չկան:

Ի՞նչն է առօրյայում անիմաստ ժամանակ խլում:

Անիմաստ խցանումների մեջ կանգնելը:

-Ո՞ր մասնագիտության տեր մարդկանցից աշխատենք հեռու մնալ:

Ես չեմ սիրում հայոց լեզվի ուսուցիչներին, ինձ հանդիպած բոլոր ուսուցիչները շատ նման են իրար ու միշտ փորձում են բառարանային բառերով խոսել, բայց երբ մնում են մենակ կամ շատ մտերիմների հետ՝ խայտառակ ժարգոնով են խոսում:

Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինում:

Հասակս, կուզեի գոնե 1.70 լինեի:

-Կուզեի՞ք հետ բերել այն ժամանակները, երբ դեռ երգում էիք «Հայեր» խմբում:

Ոչ, չէի ուզի, որովհետև հիմիկվա իմ կարգավիճակն ավելի հաճելի է ինձ համար, ես հանդիսանում են Biayni by Vahan Khachatryan ընկերության տնօրենը, Հայաստանում նորաձևության պալատի հիմնադիրներից մեկը և «Դար 21» հեռուստաընկերության մանկական հաղորդումների պրոդյուսերը, ինչն այս տարիքում շատ ավելի ցանկալի է ինձ համար:

-Ինչպե՞ս լուծենք մլորակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ հիմնախնդիրը:

Եկեք այս հարցով ես չզբաղվեմ )

Օրվա մեջ քանի՞ անգամ են Ձեզ տալիս «Նելլի ջան, բա տղա երեխա չե՞ք ուզում» հարցը:

Շատ են տալիս այդ հարցը և ես միշտ պատասխանում եմ, որ մեր տանը տղա երեխայի հարց երբեք չի քննարկվել: Մի պատմություն պատմեմ. երբ հղի էի, 2-րդ և հերթական անգամ գնացել էի ստուգման, մի կին մոտեցավ և հարցրեց. «Նելլի ջան, ի՞նչ բալիկ է», պատասխանեցի՝ աղջիկ, ինքը շաաատ խեղճ դեմքով պատասխանեց՝ վայ, դե լավ, ոչինչ ինչ անես: Դե ես զարմացած ուզում էի հասկանալ՝ ինչի՞ համար ))

-Ինչպե՞ս եք վերաբերում շիկահերների մասին անեկդոտներին:

Նորմալ, որովհետև ես ներկված շիկահեր եմ, այլ ոչ թե բնական, դրանց մեջ մեծ տարբերություն կա )))

-Քանի՞ տարեկան եք Ձեզ զգում:

Մաքսիմում՝ 25 տարեկան:

-Ի՞նչ նկար է Ձեր սմարթֆոնի էկրանին:

Ընտանիքիս ամենագեղեցիկ նկարը՝ ես, ամուսինս, երեխաներս:

-Ի՞նչ հաճախականությամբ են Ձեր տանը հնչում՝ «գոլ, խաղից դուրս, անկյունային հարված» ու նմանատիպ արտահայտություններ:

-Ամեն օր, օրը՝ 3-4 անգամ ու շաատ ակտիվ:

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Մշակույթ
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Մշակույթ
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Մշակույթ
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Մշակույթ
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test